Skip to content

The wars and people of Syria and Artsakh. 3 stories

The civil war lasting more than 10 years in Syria left hundreds of thousands of people homeless and refugees. This article tells the story of people who have taken refuge in three different settlements and dream of peace.

Montasir Aylboilboil

Ukraine-Syria-Ukraine

Kyiv, a backwater, a small apartment that you wouldn’t call neat. The family of 5 people of 49-year-old Montasir Aylboilboil found shelter there. The Syrian man’s wife, 31-year-old Yaroslava, is Ukrainian. The couple met in 2010 in Kyiv and got married a month later.

Shortly after their marriage, the couple moved to Syria. They welcomed 2011 in Montasir’s homeland, dreaming of a prosperous life. Just three months later, the family’s dream was shattered.

– I myself was against Assad’s government. I participated in demonstrations. “I was arrested in the first days, I spent 2 months in prison,” says Montasir.

The story was prepared in Armenian for Mediamax.am within the framework of the Berlin School of Journalism project.

Սիրիայի եւ Արցախի պատերազմներն ու մարդիկ. 3 պատմություն

Նոյեմբեր 27, 2021

Սիրիայում ավելի քան 10 տարի տեւող քաղաքացիական պատերազմը հարյուր հազարավոր մարդկանց ունեզրկեց եւ փախստական դարձրեց: Այս հոդվածը պատմում է երեք տարբեր բնակավայրերում ապաստան գտած մարդկանց մասին, որոնք երազում են խաղաղության մասին:

Մոնտասիր Այլբոյլբոյլ

Ուկրաինա-Սիրիա-Ուկրաինա

Կիեւ, հետնախորշ, փոքրիկ բնակարան, որ բարեկարգ չես անվանի: Այնտեղ ապաստան է գտել 49 ամյա Մոնտասիր Այլբոյլբոյլի 5 անձից բաղկացած ընտանիքը: Սիրիացի տղամարդու կինը՝ 31 ամյա Յարոսլավան, ուկրաինուհի է: Զույգը ծանոթացել է 2010 թվականին Կիեւում եւ մեկ ամիս անց ամուսնացել:

Ամուսնանալուց կարճ ժամանակ անց զույգը տեղափոխվել է Սիրիա: 2011 թվականը նրանք դիմավորել են Մոնտասիրի հայրենիքում՝ երազելով բարեկեցիկ կյանքի մասին: Ընդամենը երեք ամիս անց ընտանիքի երազանքը փշուր-փշուր է եղել:

– Ինքս դեմ էի Ասադի կառավարությունը: Մասնակցում էի ցույցերին: Առաջին իսկ օրերին ձերբակալվեցի, 2 ամիս բանտում եմ անցկացրել,- պատմում է Մոնտասիրը:

-Երբ պատերազմը սկսվեց, երկիրը միանգամից փոխվեց: Տանից ելումուտի հատուկ ժամեր սահմանվեցին: Սնունդ չկար, հաց չկար, ջուր չկար: Իսկ ինձ այդ ժամանակ այնքան պետք էր նորմալ սնվել: Ես սպասում էի մեր առաջնեկին, -պատմում է կինը:

Մոնտասիր Այլբոյլբոյլը
Լուսանկարը` Մեդիամաքս

Հետո արդեն այդ օրերն էին երանելի դարձել զույգի համար: Գնալով խորացող ճգնաժամն ու պատերազմական գործողությունները լուրջ հետք են թողել կնոջ վրա: Ասում է, ամեն կերպ փորձել է իրեն տիրապետել, որ չվնասի պտղին, սակայն   իր առջեւ դրված խնդիրն ամբողջովին հաղթահարել չի կարողացել:

– Փոքրիկս ծնվեց սրտի արատով… Նրա ծննդյան օրը ռմբակոծություն էր: Կնոջս հիվանդանոց տանկով ենք տարել…

Կարճ ժամանակ անց Յարոսլավան եւ երեխան կարողացել են տեղափոխվել Ուկրաինա: Մոնտասիրը, սակայն, հայրենիքը չի լքել. մասնագիտությամբ բժիշկ լինելով՝ շարունակել է կյանքեր փրկել, ապա ինքն է վիրավորվել, բուժվել եւ միայն 2014-ին միացել ընտանիքին՝ Սիրիայում թողնելով ամեն բան՝ տուն, մեքենա, աշխատանք:

Յարոսլավա Այլբոյլբոյլ

Օտար յուրայինների մեջ

– Ի սկզբանե մայրս դեմ էր մեր միությանը: Պատճառը ամուսնուս կրոնն էր: Բավականին մանրակրկիտ ուսումնասիրեցի կրոնը, եւ ի վերջո ես էլ կրոնափոխ եղա, ինչը վերջնական հարված էր մորս համար,- պատմում է Յարոսլավան:

– Երբ պատերազմից փախա-հասա այստեղ, սկզբում մայրս ինձ իր տուն թողեց, սակայն հետո պայման դրեց՝ կամ պետք է կրոնափոխ լինեի, կամ՝ հեռանայի իր տանից: Ես հեռացա:

Կնոջ խնդիրները միայն մոր հետ չեն: Մի ամբողջ հասարակություն չի ընդունում նրանց այսօր:

– Գիտեք, ինչքան ենք վարձով տուն փնտրել: Մեզ բնակարան չեն տալիս: Իմ գլխաշորը վանում է շատերին: Նույնիսկ դեպք է եղել, երբ հարեւանները զանգել են ոստիկանություն եւ բողոքել, թե եկեք, հասեք, այս տանը ահաբեկիչ է ապրում: Չեմ հասկանում, թե ինչու է հիջաբը ոմանց մոտ ասոցացվում ահաբեկչության հետ:

Յարոսլավա Այլբոյլբոյլը
Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն Ուկրաինայում եւս 2 երեխա լույս աշխարհ բերած ընտանիքի խնդիրները այս 10 տարիների ընթացքում ոչ թե մեղմացել, այլ ավելի են սրվել:

– Այս պահին չունեմ հոգացավ հարազատ, որ իմ կողքին կկանգնի: Թղթաբանական խնդիրների մեջ ենք, ամուսինս փախստականի կարգավիճակով է, չի կարողանում է քաղաքացիություն ստանա, հետեւաբար, հիմնական աշխատանքի անցնել չի կարող: Մեր կյանքի դրական կետն այս պահին այն է, որ ես ի վերջո կարողացա աշխատանքի անցնել: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի եմ, իսկ գլխաշորով ուսուցչուհի ոչ մեկին պետք չէր: Մեծ ճանապարհ անցա, մինչեւ թողեցին հիջաբով դպրոց մտնել:

Երբեմնի հարուստ կյանքով ապրող ընտանիքն այսօր հյուրեր գրեթե չի ընդունում: Նեղվում են իրենց կենցաղային պայմաններից, ինձ էլ խնդրում են տանից լուսանկարներ չանել:

-Պետք չի, որ մեզ մեր այսօրվա կենցաղով ճանաչեն: Մենք դեռ ոտքի կկանգնեք, -վստահ է Յարոսլավան, ում համար անհաս երազ է թվում սեփական տանիքն ու փաստաթղթային քաոսի ավարտը:

-Մենք Սիրիայում հարեւաններ ունեինք, ովքեր տեղափոխվեցին Եվրոպա, իսկ արմատներով հայերը գնացին Հայաստան: Այնտեղ նրանց կյանքն ավելի նորմալ դասավորվեց: Փառք տիրոջը, մենք էլ արեւ դեռ կտեսնենք:

Շանթ Քահվեջյան

Պատերազմից պատերազմ

2016 թվականն էր, երբ Սիրիայից տեղափոխվեցի Հայաստան: Գալիս էի խաղաղության հետեւից: 19 տարեկան էի, հասցրել էի մասնակցել ռազմական գործողությունների. թե զենքն էլ վայր էինք դնում, հատուկ տարաների մեջ ամբարած ջուրն էինք բաժանում կարիքավորներին: Այդ տարիներին մեզ մոտ՝ Հալեպում, ջրի պակասություն շատ կար, երեկոյան ժամերին ջուրը լցնում էինք հատուկ շշերի մեջ ու փորձում պայթյուններից հեռու մնալով՝ ջուր բաժանել,-հիշում է Շանթ Քահվեջյանը, ում խաղաղ կյանքում ռումբերի պայթյունները չեն դադարել Սիրիայից հեռանալուց հետո էլ:

Read the full story HERE

By Armine Avetisyan

The story was published in MediaMax in November 27, 2021 within the framework of the Berlin School of Journalism project.